Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկնարկում է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը

Մեկնարկում է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը
27.09.2016 | 12:25

Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպությունը` սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Նշենք, որ փառատոնն իրականացվում է 2014-ից:

Այս տարի փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Նուբար», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» ավանդական երգի-պարի համույթները: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ: Կցուցադրվեն նաև հայ ազգային երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:


Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգ ու պարի պահպանումն ու տարածումն է, և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ